Հնդկաստանը ներկայացնող Արջուն Էրիգաիսին դարձել է Ստեփան Ավագյանին նվիրված 17 կարգի շրջանային մրցաշարի հաղթող:
Ջերմուկում անցկացված կայացած մրցաշարում հնդիկ գրոսմայստերը վաստակել է 6.5 միավոր։ Երկրորդ տեղը գրավել է ԱՄՆ-ը ներկայացնող հայ գրոսմայստերը Սամուել Սևյանը, որը հավաքել է 5 միավոր ու լրացուցիչ ցուցանիշներով գերազանցել բրոնզե մեդալի արժանացած Ամին Տաբատաբային (Հնդկաստան) ու Բոգդան-Դանիել Դյակին (Ռումինիա)։
Հայաստանի ներկայացուցիչներից Ռոբերտ Հովհաննիսյան և Հայկ Մարտիրոսյանը վաստակել են 4,5-ական միավոր, Մանուել Պետրոսյանն ու Շանթ Սարգսյանը՝ 4-ական։ Գերմանացի Մաթիասը 3.5 միավորով գրավել է 9-րդ տեղը, իսկ ռուսաստանցի Վոլոդար Մուրզինը 3 միավորով եզրափակել է աղյուսակը։
Մրցաշարի փակման արարողությանը ներկա էին նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Ջերմուկ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Սարգսյանը, մրցաշարի կազմակերպիչ Սմբատ Լպուտյանը և Ստեփան Ավագյան ընտանիքի անդամները։