Ռուսական «Օրենբուրգի» եզրային հարձակվող Ստեփան Հովհաննիսյանը խոսել է «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագայի մասին:
«Ցանկանում եմ, որ նա ճիշտ որոշում կայացնի, քանի որ նրա ապագայի շուրջ շատ խոսակցություններ կան: Ուրախ կլինեմ նրա համար, եթե տեղափոխվի Եվրոպա։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար Եվրոպայում խաղալը հիանալի է»,- 21-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ռուսական «Կրասնոդարը» 23-ամյա ֆուտբոլիստի համար դեռևս ոչ մի տրանսֆերային առաջարկ չի ստացել:
Transfermarkt-ը Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո:
Հայ կիսապաշտպանն ավարտված մրցաշրջանում «Կրասնոդարի» կազմում անցկացրած 41 խաղում դարձել էր 14 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ: Ավելի վաղ Սպերցյանը 12 գոլային փոխանցմամբ ճանաչվել էր Ռուսաստանի ավարտված առաջնության լավագույն ասիստենտ ու լավագույն կիսապաշտպան: Նա նաև ՌՊԼ-ի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում էր ընդգրկվել երկրպագուների ու Transfermarkt-ի վարկածով։
«Կրասնոդարի» երկրպագուները երկրորդ մրցաշրջանն անընդմեջ Սպերցյանին ճանաչել էին թիմի լավագույն ֆուտբոլիստ:


