«Օրենբուրգի» կիսապաշտպան Ստեփան Օգանեսյանը տևական ժամանակ կբացակայի խաղադաշտից:
Ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Դավիդ Դեոգրասիան հայտարարել է, որ 22-ամյա ֆուտբոլիստը վնասվածք ունի, գրում է «РБ Спорт»-ը:
Սպասվում է, որ Օգանեսյանը խաղադաշտ կվերադառնա մեկ ամսից:
Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում կիսապաշտպանը մասնակցել է 12 խաղի, դարձել է 1 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ 2023-ի աշնանը Մոսկվայի «Սպարտակի» սանը հայտարարել է, որ դեռ ընտրություն չի կատարել է Հայաստանի ու Ռուսաստանի հավաքականների միջև:


