Logo

Ստեփանակերտի պատվիրակությունը մասնակցեց Համահայկական խաղերի բացմանը

23:39 / 05.08.2023Այլ մարզաձևեր
null

Գյումրիում օգոստոսի 5-ին անցկացվում է Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։

Բացման շքերթին մասնակցել է նաև 8 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի պատվիրակությունը։ Ստեփանակերտի մարզիկները կմասնակցեն 6 մարզաձևերում:

Խաղերի ջահը վառեց հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 6-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։

«Միասնություն սպորտով» կարգախոսով անցկացվող Համահայկական խաղերին մասնակցում է 41 երկրի շուրջ 7000 մարզիկ: 

Խաղերի ծրագրում ընդգրկված է 17 մարզաձև, խաղարկվելու է մեդալների 107 հավաքածու։ Առաջին անգամ մարզաձևերի ցանկում ընդգրկվել է կանանց ֆուտբոլը։

Հիշեցնենք, որ Համահայկական խաղերի հովանավորներն են Ֆասթ Բանկը և Ֆասթ Շիֆթը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ