Logo

Ստեռլինգը հայտարարեց «Սիթիից» հեռանալու մասին

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
15:54 / 13.07.2022• ՍՊՈՐՏ
Ռահիմ Ստեռլինգ

«Մանչեսթեր Սիթիի» 27-ամյա կիսապաշտպան Ռահիմ Ստեռլինգը հայտարարել է թիմից հեռանալու մասին: Ֆուտբոլիստը հրաժեշտի նամակով դիմել է մանչեսթերյան թիմի երկրպագուներին:

«Յոթ մրցաշրջան, տասնմեկ տիտղոս, կյանքի հիշողություններ:

Մարզչական շտաբ, որ տարիների ընթացքում մեծ դեր է խաղացել իմ զարգացման գործում: Խաղընկերներ, որոնք ավելին են դարձել, քան պարզապես նրանք, որոնց հետ խաղադաշտ ես դուրս գալիս: «Սիթիում» ներգրավված են բոլորը: Ես չեմ կարող լիովին արտահայտել իմ հարգանքը ձեր հանդեպ: Ինչպիսի՜ ճանապարհ մենք անցանք...

Շնորհակալ եմ բոլոր վերելքների ու վայրէջքների համար: Այն անկումները, որ մենք ունեցանք, ուժի ու բնավորության փորձություն էին ինձ համար: Դա ինձ լավագույնս ելույթ ունենալու հնարավորություն ընձեռեց: Ես Մանչեսթեր եմ եկել 20 տարեկանում, իսկ այսօր հեռանում եմ՝ տղամարդ դարձած:

Շնորհակալ եմ ձեր անսահման աջակցության համար: Ինձ համար պատիվ էր «Մանչեսթեր Սիթիի» մարզաշապիկը հագնելը»,- գրել է անգլիացին:

Ռահիմ Ստեռլինգը մարզական կարիերան կշարունակի «Չելսիում»: Լոնդոնյան ակումբը տրանսֆերի համար կվճարի 47,5 միլիոն ֆունտ, ևս 2,5 միլիոն ֆունտ նախատեսված է որպես հավելավճար:

Ստեռլինգը «Սիթիի» կազմը համալրել էր «Լիվերպուլից» 2015 թվականին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ