Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն ամերիկացի Ալջամեյն Սթերլինգը կփորձի պաշտպանել տիտղոսն իր հայրենակից Թի Ջեյ Դիլաշոուի դեմ մենամարտում:
Մենամարտը կկայանա այս տարվա հոկտեմբերի 22-ին Աբու Դաբիում (ԱՄԷ, UFC 280-ի շրջանակում), տեղեկացնում է UFC-ի մամուլի ծառայությունը:
Սթերլինգի համար այս մենամարտը կլինի տիտղոսի երկրորդ պաշտպանությունը. նա գոտին նվաճել է 2021 թվականի մարտի 7-ին Պետր Յանի դեմ մենամարտում: Սթերլինգը հաղթել է Յանին, քանի որ ռուս մարտիկը որակազրկվել է: Այս տարվա ապրիլի 9-ին Սթերլինգը տիտղոսի պաշտպանության մենամարտում կրկին հաղթել է Ռուսաստանը ներկայացնող մարտիկին:
Սթերլինգը MMA-ում 21 հաղթանակ և 3 պարտություն ունի: Թի Ջեյ Դիլաշոուն 18 հաղթանակ և 4 պարտություն ունի իր ակտիվում։
Սթերլինգն անցկացրած վերջին 7 մենամարտում հաղթել է մրցակիցներին:


