«Մանչեսթեր Սիթիին» հրաժեշտ տված անգլիացի եզրային հարձակվող Ռահիմ Ստեռլինգը տեղափոխվում է Լոնդոնի «Չելսի»:
The Athletic-ի տեղեկություններով՝ 27-ամյա ֆուտբոլիստն ԱՄՆ-ում միացել է «Չելսիին», Տուխելի գլխավորած թիմն այնտեղ մինչմրցաշրջանային առաջին հավաքն է սկսել: Առաջիկայում սպասվում է Ստեռլինգի՝ «Չելսի» տրանսֆերի մասին պաշտոնական հայտարարություն:
Ստեռլինգը «Չելսի» տեղափոխվելու համար մերժել է Լոնդոնի «Արսենալի» և «Տոտենհեմի» տրանսֆերային առաջարկները:
Անգլիացին 2015 թվականի ամռանն է 63,70 միլիոն եվրոյով «Լիվերպուլից» տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», որի հետ պայմանագիրը նախատեսված էր մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:


