Logo

Ստեռլինգը պատմական ցուցանիշ գրանցեց Պրեմիեր լիգայում

Հեղինակ
Հրայր Նազարյան
10:11 / 10.02.2022ՍՊՈՐՏ
Ռահիմ Ստեռլինգ

«Մանչեսթեր Սիթիի» 27-ամյա կիսապաշտպան Ռահիմ Ստեռլինգը ռեկորդային նշաձող է սահմանել Անգլիայի Պրեմիեր լիգայում։

«Բրենթֆորդի» հետ 24-րդ տուրի մրցավեճում նա վաստակեց 11-մետրանոց հարված։ Առաջին հայացքից սովորական այդ իրադարձությունն իրականում պատմական արդյունք է, քանի որ Ստեռլինգը 23-րդ անգամ իր թիմի համար վաստակեց նման հարված իրացնելու իրավունք։ Դա Պրեմիեր լիգայի ռեկորդ է։ Առհասարակ, Ստեռլինգը հենց 11-մետրանոցներ վաստակողի համբավ ունի։ Վերջին տարիներին նա պարբերաբար թարմացնում է «հեղինակային» դարձած այդ ռեկորդը։

Այս խաղի 40-րդ րոպեին նրա վաստակած 11-մետրանոցը դիպուկ իրացրեց Ռիյադ Մահրեզը։ 69-րդ րոպեին էլ աչքի ընկավ Կևին դե Բրույնեն, և «Մանչեսթեր Սիթին», հաղթելով 2։0 հաշվով, ավելի ամրապնդեց առաջատարի դիրքը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ