Անգլիայի Չեմպիոնշիփը ներկայացնող «Սաութհեմփթոնի» գլխավոր մարզիչ Ուիլ Սթիլը հաստատել է, որ ակումբը հետաքրքրված է «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով.
«Մեծ ցուցակ կա խաղացողների, որոնց հետևում ենք։ Սպերցյանն այդ ցուցակում է. մենք հետևում ենք նրան։ Նա լավ ֆուտբոլիստ է, հիանալի կարիերա ունի։ Մենք լավ ֆուտբոլիստների ծառայություններով ենք հետաքրքրված։ Ավելին չեմ կարող ասել»,- նշել է բելգիացի մասնագետը մամուլի ասուլիսի ժամանակ։
Կարդացեք նաև`
- Աղբյուր. Սպերցյանը կհանդիպի Գալիցկիին
- Սպերցյան. «Ամեն ինչ լուրջ է. ակումբն առաջարկ է ստացել»
- Աղբյուր. Անգլիական ակումբը Սպերցյանի տրանսֆերի համար 12,5 միլիոն եվրո է առաջարկել
- Աղբյուր. «Սաութհեմփթոնն» ու Սպերցյանը պայմանագրի մանրամասներն են քննարկում
- Ռուսաստանի գավաթ. Սպերցյանի գոլն ու «Կրասնոդարի» հաղթանակը խոշոր հաշվով


