Logo

Սթիվեն Ջերարդն ասել է՝ ով է իր ամենասիրելի ֆուտբոլիստը

15:45 / 09.08.2023Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիֆակ» ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը «Լիվերպուլի» եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահին անվանել է իր ամենասիրելի խաղացողը ու խոստացել է, որ նրան Սաուդյան Արաբիա բերելու համար քայլեր չի ձեռնարկի:

«Սալահն իմ ամենասիրելի խաղացողն է: Ես սիրում եմ «Լիվերպուլը», այնպես որ Սալահը կմնա այնտեղ, որտեղ կա»,- ասել է անգլիացի մասնագետը Sada Al Mala'eb-ի հետ հարցազրույցում:

«Լիվերպուլի» նախկին ավագ Սթիվեն Ջերարդը մարզչական կարիերան սկսել է 2017 թվականին մերսիսայդյան ակումբի համակարգում: 2019 թվականին անգլիացին գլխավորեց շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսը», իսկ երեք տարի անց ստանձնեց «Ասթոն Վիլայի» ղեկը: Ջերարդը բիրմինգհեմյան ակումբը գլխավորեց մեկ տարուց էլ քիչ. 2022 թվականի հոկտեմբերին նա ազատվեց պաշտոնից անբավարար արդյունքների պատճառով: 

Անգլիացի լեգենդար կիսապաշտպանն «Ալ Իթիֆակը» գլխավորում է 2023 թվականի հուլիսից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ