- Մենք բոլորս ընդունակություններ ունենք, տարբերությունն այն է, թե ինչպես ենք օգտագործում դրանք:
- Եթե սիրտ ունես, ապա սիրիր ինչ-որ մեկին, իսկ եթե մեծ սիրտ ունես, ապա սիրիր բոլորին:
- Երաժշտությունն ինքն իրենով մի աշխարհ է այնպիսի լեզվով, որը բոլորս ենք հասկանում:
- Եթե մարդ չի կարողանում «օգտագործել» աչքերը, դեռ չի նշանակում, որ չի կարողանում տեսնել:
- Այն Աստվածն, ում ես ծառայում եմ, ասում է, որ անհնարին բառն անընդունելի է:
- Ատելությունը գիտի, որ սերն է իր բուժումը:
- Չես կարող կյանքդ կառուցել այլ մարդկանց սպասելիքները հիմք դարձնելով:

- Վախն է քնեցնում երազները:
- Երաժշտությունը կարող է սահմանել մեր մտահորիզոնը: Իսկ իմ միտքն ուզում է տեսնել մինչև անվերջություն:
- Ժամանակը երկար է, բայց կյանքը՝ կարճ:
- Մարդիկ կարող են մտերմությունը շփոթել սիրո հետ:
- Տարբեր մարդկանց միտքը տարբեր տարիքում է հասունանում:
- Այսօրվա աշխարհին ավելի շատ սեր է հարկավոր:
- Իսկ գիտեի՞ք, որ իրական սերը ոչինչ հաշվի չի առնում:


