Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակում է ընթանալ Ստրանջայի 68-րդ միջազգային հեղինակավոր մրցաշարը:
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկներից 65 կգ քաշայինների պայքարում Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում հաղթել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր՝ Թայլանը ներկայացնող Մաշուկ Վուտիչային և ապահովել առնվազն բրոնզե մեդալ, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Իսկ գերծանր քաշային կարգում Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Դավիթ Չալոյանը պարտություն է կրել և դուրս մնացել հետագա պայքարից:

