Logo

ՍՏՐԱՆՋԱ-2018. Հայաստանի 5 ներկայացուցիչ քառորդ եզրափակչում է

Հեղինակ
Հայկազ Մկրտչյան
00:00 / 21.02.2018ՍՊՈՐՏ
artur hovhannisyan - ՍՏՐԱՆՋԱ-2018. Հայաստանի 5 ներկայացուցիչ քառորդ եզրափակչում է

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվում է Ստրանջայի հեղինակավոր մրցաշարը:

Մրցումային 3-րդ օրը Հայաստանի ներկայացուցիչներից 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը հաղթեց բուլղարացի մարզիկին, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը առավելության հասավ ադրբեջանցու նկատմամբ, իսկ 75 կգ քաշային Համբարձում Հակոբյանը պարտվեց Բրազիլիայի ներկայացուցչին, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Երեկ հաղթանակ էր տոնել գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, իսկ 56 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը պարտություն էր կրել:

Այսպիսով, Հայաստանի 5 ներկայացուցիչ քառորդ եզրափակչում է: Վաղն իր առաջին մենամարտը կանցկացնի 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, որը հաղթանակի դեպքում կապահովվի առնվազն բրոնզե մեդալ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ