Logo

Ստրանջա. Չորս հայ բռնցքամարտիկ հաղթանակ է տարել

12:41 / 22.02.2023Բռնցքամարտ
null

Բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականը չորս հաղթանակ է տարել Բուլղարիայում ընթացող Ստրանջայի միջազգային մրցաշարի երկրորդ մրցումային օրը, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 63.5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը և 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, հաղթելով իրենց մրցակիցներին, դուրս են եկել 1/4 եզրափակիչ, իսկ 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը հաղթական մեկնարկով նվաճել է 1/16 եզրափակիչի ուղեգիր։ 

Փետրվարի 22-ին Նարեկ Հովհաննիսյանը կանցկացնի երկրորդ մենամարտը, ռինգ դուրս կգան նաև Արթուր Ղազարյանը (60 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը (+92 կգ):

Հիշեցնենք, որ մրցումային առաջին օրը՝ փետրվարի 20-ին, ռինգ էր դուրս եկել Արթուր Շախպազյանը (63,5 կգ), որը 5-0 հաշվով հաղթել էր Նորվեգիան ներկայացնող Սայեդ Կազեմիին:

Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր է մեկնել 12 բռնցքամարտիկ: Հեղինակավոր մրցաշարին մասնակցում է 38 երկրի ավելի քան 250 բռնցքամարտիկ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ