Logo

Ստրանջա. Համբարձում Հակոբյանը և Դավիթ Չալոյանը եզրափակիչում են

00:26 / 26.02.2023Բռնցքամարտ
null

Բուլղարիայում ընթացող Ստրանջայի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներ Համբարձում Հակոբյանը և Դավիթ Չալոյանը նվաճել են եզրափակիչի ուղեգիր և կպայքարեն ոսկե մեդալի համար, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Կիսաեզրափակիչում 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը կամային հաղթանակ է տարել իռլանդացի Կեյլին Կասիդուի նկատմամբ, իսկ գերծանրքաշային Դավիթ Չալոյանը 5-0 հաշվով հաղթել է Բրազիլիայի ներկայացուցիչ Աբներ Ջունիորին։

Եզրափակիչում Չալոյանի մրցակիցը Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, 2019 թվականի աշխարհի չեմպիոն Բակհոդիր Ջալալովն է։ 80 կգ քաշային Հակոբյանն էլ ոսկե մեդալը կվիճարկի աշխարհի գործող չեմպիոն, ամերիկացի Ռոբի Գոնսալեսի հետ։

Հայաստանի ևս երկու բռնցքամարտիկ` 57 կգ քաշային Արթուր Բազեյանը և 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը նվաճել են բրոնզե մեդալներ:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր է մեկնել 12 բռնցքամարտիկ: Հեղինակավոր մրցաշարին մասնակցում է 38 երկրի ավելի քան 250 մարզիկ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ