Աշխարհի 7-րդ ռակետ Անդրեյ Ռուբլյովը չկարողացավ դուրս գալ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ընթացող ATP-250 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ:
Ռուս թենիսիստը քառորդ եզրափակիչում 6-7, 6-7 հաշվով պարտվեց աշխարհի 217-րդ ռակետ, շվեյցարացի Ստանիսլաս Վավրինկային: 39-ամյա թենիսիստը հաղթանակի հասավ 1 ժամ 52 րոպեում:
Վավրինկան եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի աշխարհի 13-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլի հետ:


