Logo

Ստյոպա Մկրտչյանի «Օսիեկը» նոր գլխավոր մարզիչ ունի

17:18 / 01.11.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ժելկո Սոպիչը նշանակվել է «Օսիեկի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։

51-ամյա մասնագետը նախկինում մարզել է լեհական «Վիձևը», խորվաթական «Ռիեկան», «Գորիցան», «Ռուդեշը» և այլ ակումբներ։

«Օսիեկը» Խորվաթիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 11 խաղում վաստակել է ընդամենը 9 միավոր ու նախավերջին` 9-րդ տեղում է։

2023թ. հուլիսից «Օսիեկում» հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ