Logo

Ստյոպա Մկրտչյանը չորրորդ անընդմեջ խաղն է անցկացրել առանց փոխարինվելու

13:19 / 28.04.2025Ֆուտբոլ
null

Խորվաթիայի առաջնության 32-րդ տուրում «Օսյեկը» սեփական դաշտում 2-0 հաշվով հաղթել է Ջենարո Գատուզոյի գլխավորած «Հայդուկին»։

Տանտերերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը։

22-ամյա ֆուտբոլիստը չորրորդ հանդիպումն է անցկացրել առանց փոխարինվելու։

Նա նախորդ տուրերում մասնակցել է նաև «Ռիեկայի» (2-0), «Գորիցայի» (0-1) և Զագրեբի «Դինամոյի» (0-2) դեմ խաղերին։

«Օսյեկը» 37 միավորով 7-րդն է, «Ռիեկան»` 56 միավորով երկրորդը։

Խորվաթիայի առաջնություն, 32-րդ տուր

«Օսյեկ» - «Հայդուկ»` 2-0

Հրվոյե Բաբեց, 71, Առնել Յակուպովիչ, 90+4

Հեռացում` Ռոկո Բրայկովիչ, 30 («Հայդուկ»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ