Logo

Ստյոպա Մկրտչյանը կարիերան կշարունակի Խորվաթիայում

22:20 / 08.07.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Ստյոպա Մկրտչյանը Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Երևանի «Արարատ-Արմենիայից» տեղափոխվում է խորվաթական «Օսյեկ», հաղորդում է Sportske Novosti-ն:

Խորվաթական ակումբը մեկ տարով վարձակալում է 20-ամյա ֆուտբոլիստին և իրավունք կունենա հետագայում գնել ամբողջական տրանսֆերը:

Մկրտչյանը հուլիսի 10-ին բուժզննում կանցնի նոր ակումբի համար: Խորվաթիայի նախորդ առաջնությունում «Օսյեկը» զբաղեցրել է երրորդ տեղը:

Հիշեցնենք, որ 2022/23 մրցաշրջանի երկրորդ հատվածը Մկրտչյանը վարձավճարով անցկացրել է Երևանի 
ԲԿՄԱ-ում: Հայաստանի հավաքականի կազմում նա անցկացրել է 9 հանդիպում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ