Խորվաթիայի առաջնության 31-րդ տուրում «Օսյեկը» մրցակցի դաշտում 2-0 հաշվով հաղթեց առաջատար «Ռիեկային»։
Հյուրերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը։
22-ամյա ֆուտբոլիստը երրորդ հանդիպումն է անցկացնում առանց փոխարինվելու։
«Օսյեկը» 34 միավորով բարձրացավ 8-րդ տեղ, «Ռիեկան» 51 միավոր ունի և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Խորվաթիայի առաջնություն, 31-րդ տուր
«Ռիեկա» - «Օսյեկ»` 0-2
Նայիլ Օմերովիչ, 32, Մարկո Սոլդո, 53


