Logo

Ստյոպա Մկրտչյանը տեղափոխվեց «Օսյեկ»

18:34 / 21.07.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Ստյոպա Մկրտչյանը Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի բրոնզե մեդալակիր Երևանի «Արարատ-Արմենիայից» վարձավճարով տեղափոխվել է խորվաթական «Օսյեկ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Կողմերը կնքել են պայմանագիր, որն ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 29-ը: Խորվաթական ակումբը կունենա 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը գնելու առաջնային հնարավորություն:

«Խորվաթական ֆուտբոլը շատ բարձր վարկանիշ ունի, որն արտացոլվում է նաև ազգային թիմի հիանալի արդյունքների վրա: Այնուամենայնիվ, ես Խորվաթիայի առաջնությունը որոշ չափով ուսումնասիրել եմ և տեսել, որ շատ լավ ֆուտբոլ են խաղում այստեղ: Սա նշանակում է, որ ինձ համար մեծ հնարավորություն է ստեղծվել ցուցադրել որակներս՝ բավարարելով և՛ իմ, և՛ ակումբի պահանջները:

Ես անհամբերությամբ սպասում էի այս տեղափոխությանը, հիմա այստեղ եմ և հուսով եմ, որ շուտով նորամուտս կնշեմ «Օսյեկի» կազմում: Ցանկանում եմ ապացուցել, որ մարզական տնօրեն Կուլեշևիչը և մարզիչ Թոմասը չեն սխալվել իմ հարցում:

Հավատում եմ, որ արագորեն կհարմարվեմ ամեն ինչին և ամենակարևորն այն է, որ մենք հենց սկզբում սկսենք հաղթել»,- Ստյոպա Մկրտչյանի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հայ պաշտպանի նոր ակումբը Խորվաթիայի ավարտված առաջնությունում զբաղեցրել է երրորդ տեղը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման մրցաշարին կմասնակցի երկրորդ փուլից:

Հիշեցնենք, որ 2022/23 մրցաշրջանի երկրորդ հատվածը Մկրտչյանը վարձավճարով անցկացրել է Երևանի 
ԲԿՄԱ-ում: Հայաստանի հավաքականի կազմում նա մասնակցել է 9 հանդիպման:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա