Logo

Ստյոպա Մկրտչյանը վերադարձել է ԲԿՄԱ (ֆոտո)

21:01 / 28.02.2023Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական
null

Հայաստանի ազգային հավաքականի և Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Արարատ-Արմենիայի» պաշտպան Ստյոպա Մկրտչյանը վարձավճարով տեղափոխվել է Երևանի ԲԿՄԱ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

20-ամյա ֆուտբոլիստը ԲԿՄԱ-ում կխաղա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Մկրտչյանը ԲԿՄԱ-ում վարձավճարով խաղացել էր նաև 2021/2022 մրցաշրջանում:

Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը 10 հանդիպման է մասնակցել «Արարատ-Արմենիայի» կազմում, գոլի կամ գոլային փոխանցման հեղինակ չի դարձել:

Հիշեցնենք, որ Ստյոպա Մկրտչյանը 7 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Այս ձմռանը նա փորձաշրջան էր անցել ռուսական «Նիժնի Նովգորոդում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ