Հայաստանի հավաքականի ու «Օսիեկի» պաշտպան Ստյոպա Մկրտչյանը վնասվածք է ստացել, տեղեկացնում է «Ֆասթ Սպորտ»-ի մեկնաբան, ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:
22-ամյա պաշտպանը «Հայդուկի» դեմ Խորվաթիայի առաջնության 4-րդ տուրի խաղում հարված է ստացել ոտքին ու բաց կթողնի «Լոկոմոտիվայի» դեմ հանդիպումը։
Մկրտչյանը բուժզննում կանցնի Երևանում, որից հետո պարզ կդառնա՝ կմասնակցի՞ հավաքականի առաջիկա հանդիպումներին, թե՞ ոչ։
Սեպտեմբերի 6-ին Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը սեփական դաշտում ուժերը կչափի Պորտուգալիայի հավաքականի հետ, սեպտեմբերի 9-ին էլ կհյուրընկալի Իռլանդիայի թիմին։
2 հանդիպումներն էլ կհեռարձակվեն Fast Sports-ի ուղիղ եթերում ու Fast TV հավելվածում (iOS, Android):


