Դերասանուհի Քրիստեն Ստյուարտը պատասխանել է, թե արդյոք կմարմնավորի Ջոկերին «Բեթմեն»-ում, որտեղ գլխավոր դերը կատարում է իր նախկին փեսացու Ռոբերտ Պատինսոնը. հայտնում է Variety-ն:
Ըստ հայտարարության՝ ավելի վաղ երկրպագուները սոցիալական ցանցերում մի ամբողջ արշավ են ստեղծել և կոչ արել «Մթնշաղի» աստղին խաղալ DC տիեզերքի առանցքային չարագործներից մեկի դերը։
«Ես սիրում եմ դրա հիմքում ընկած էներգիան», – ասել է Ստյուարտը: «Իրոք, լավ կլիներ դա անել: Բայց եկեք ճիշտ հասկանանք: Ես բացարձակապես չեմ ուզում խաղալ խելագարի, վախկոտ մարդու դեր:
Լրագրողի այն հարցին, թե արդյոք դա նշանակում է կտրականապես «ոչ», դերասանուհին պատասխանեց. «Սա այն կերպարը չէ, որը ես կցանկանայի մարմնավորել: Ավելի լավ է նոր բան անենք»:
Քրիստեն Ստյուարտը և Ռոբերտ Փատինսոնը միասին նկարահանվել են «Մթնշաղ» ֆիլմում, որը հիմնված է Ստեֆենի Մայերի գրքերի շարքի վրա, ինչը նրանց հայտնի է դարձրել ամբողջ աշխարհում: Այժմ երկու դերասաններն էլ անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի հանդիսատեսը դադարի նրանց դիտարկել միայն որպես գեղեցկադեմ վամպիր Էդվարդի և խորհրդավոր Բելլայի: