Logo

Մ20. Սուրեն Գրիգորյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:50 / 21.10.2022Ծանրամարտ
null

Հայաստանը հերթական չեմպիոնական տիտղոսը նվաճեց Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

Սուրեն Գրիգորյանը (89 կգ) Մ20 մրցաշարում երկամարտի 340 կգ (155+185) արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն: Հայ ծանրորդը պոկում վարժությունում արծաթե մեդալ նվաճեց, իսկ հրում վարժությունում արժանացավ ոսկե մեդալի:

Գրիգորյանը գերազանցեց թուրք ծանրորդներ Կուրնազ Չանին (339 կգ) և Կուրնազ Հաքան Շուքրուին (337 կգ), որոնք նվաճեցին արծաթե և բրոնզե մեդալները:

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գևորգ Ղահրամանյանը երկամարտի 325 կգ (140+185) արդյունքով զբաղեցրեց 5-րդ տեղը: Ղահրամանյանը հրում վարժությունում արծաթե մեդալ նվաճեց, իսկ պոկում վարժությունում 7-րդն էր:

Հայաստանի թիմը երկամարտում մեդալների թիվը հասցրեց 5-ի: Ավելի վաղ Մ20 մրցաշարում չեմպիոն էին հռչակվել Գոռ Սահակյանը (67 կգ) և Միլենա Խաչատրյանը (76 կգ), իսկ Ռաֆիկ Մինասյանը (61 կգ) և Մնացական Աբրահամյանը (81 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիր

Հոկտեմբերի 21-ին Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ դուրս կգա նաև Վարդան Մանուկյանը (89 կգ, Մ23):

Հայաստանի թիմը Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնություններին մասնակցում է 23 ծանրորդով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ