Անգլիական Բիրմինգհեմում ընթացող Համագործակցության խաղերում Կանադայի հավաքականը նվաճել է գեղարվեստական մարմնամարզության չեմպիոնի տիտղոսը: Թիմի կազմում ելույթ է ունեցել նաև Սյուզաննա Շահբազյանը։
Հայ մարզուհին, Տատյանա Կոչանովան ու Կարմել Կալեման Կանադայի թիմի կազմում հավաքել են 272,950 միավոր և գերազանցել երկրորդ տեղը զբաղեցրած Ավստրալիայի հավաքականին: Լավագույն եռյակը եզրափակել է Անգլիայի թիմը:
Անհատական հաշվարկում առավելագույն միավոր հավաքած 16 մասնակից (յուրաքանչյուր երկրից առավելագույնը 2) հաղթահարել են որակավորման փուլը՝ դուրս գալով եզրափակիչ, որը կայանալու է օգոստոսի 6-ին:
Կանադայի մարզուհիներից եզրափակիչ փուլին կմասնակցեն Կարմել Կամելան (որակավորման փուլում զբաղեցրել է 2-րդ տեղը) և Սյուզաննա Շահբազյանը (7-րդ):



