Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Սվեն Ուլրայխը հայտնել է, որ իր որդին մահացել է երկարատև հիվանդությունից հետո։
«Մեծ ցավով ցանկանում ենք այսօր հայտարարել, որ մեր որդի Լենը մահացել է մի քանի շաբաթ առաջ երկարատև ոի ծանր հիվանդությունից հետո։
Այս պահին հրապարակայնորեն հայտարարելու որոշումը մեզ համար աներևակայելի դժվար է, բայց սա կարևոր քայլ է մեզ համար՝ որպես ընտանիքի, որպեսզի պարզաբանենք իրավիճակը մեր շրջապատի և հանրության համար։ Մեր դստեր հետ մենք հիմա փորձում ենք քայլ առ քայլ վերադառնալ կյանք։ Հատուկ շնորհակալություն մեր ընտանիքներին, ընկերներին և «Բավարիա» ֆուտբոլային ակումբին վերջին մի քանի ամիսների ընթացքում ցուցաբերած նրբանկատության և մեծ աջակցության համար: Դա մեզ համար մեծ նշանակություն ունի։
Մենք խնդրում ենք հանրությանն ու լրատվամիջոցներին ուշադիր լինել և հարգել մեր անձնական կյանքը։ Խնդրում ենք ձեզ զերծ մնալ հետագա հարցումներից կամ հայտարարություններից։ Լիզա և Սվեն»,- գրել է Ուլրայխը սոցիալական ցանցերում։


