Էլինա Սվիտոլինան (13-րդ ռակետ) դարձել է Օքլենդի WTA-250 կարգի մրցաշարի հաղթող։
Ուկրաինացի թենիսիստուհին եզրափակիչում 1 ժամ 44 րոպեում 6-3, 7-6 (8-6) հաշվով հաղթել է Սինյույ Վանին (Չինաստան, 57-րդ ռակետ).
31-ամյա Սվիտոլիան մրցաշարում 5 հաղթանակ է տարել` պարտվելով միայն մեկ սեթում։ Նա կարիերայի 19-րդ տիտղոսն է նվաճել ու WTA-ի դասակարգման աղյուսակի հերթական թարմացումից հետո կլինի աշխարհի 12-րդ ռակետը։


