Մի անգամ Սողոմոն թագավորը խնդրանքով դիմում է իմաստունին.
– Օգնիր ինձ, ես շատ անհավասարակշիռ եմ, տրվում եմ կրքերին, և դա շատ է խանգարում ինձ կյանքում։ Իմաստունը պատասխանում է.
– Ես կօգնեմ քեզ: Ահա’, վերցրո’ւ այս մատանին։ Սա շատ հասարակ մատանի է, բայց վրան փորագրված է. «Սա էլ կանցնի»։ Երբ դու շատ լավ կամ վատ կզգաս, երբ կսկսես ափերից դուրս գալ, զայրանալ կամ չափից ավելի ուրախանալ, նայի’ր այս գրությանը, և այն կսթափեցնի քեզ:
Ժամանակն անցնում է, թագավորը հետևում է իմաստունի խորհրդին, և անդորր է իջնում
նրա հոգուն: Բայց գալիս է մի պահ, երբ նա, մատանուն նայելով, ոչ միայն չի հանգստանում, այլև պայթում է.
– Դե թող գրողի ծո՛ցը գնա ամեն ինչ այս մատանու հետ միասին:
Նա մատանին պոկում, հանում է մատից, շպրտում հատակին ու հանկարծ նկատում, որ մատանու ներսի կողմում էլ գրառում կա: Մատանին
բարձրացնելով` կարդում է.
«Սա՛ ևս կանցնի»։

