Logo

Սոն Հին Մինը 6-րդ անգամ անընդմեջ ճանաչվել է Ասիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ

10:53 / 10.02.2023ՍՊՈՐՏ
null

Լոնդոնի «Տոտենհեմի» և Հարավային Կորեայի հավաքականի հարձակվող Սոն Հին Մինը 6-րդ տարին անընդմեջ լավագույն ֆուտբոլիստն է Ասիա մայրցամաքում, հայտնում է Հարավային Կորեայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Քվեարկությամբ 30-ամյա ֆուտբոլիստը հավաքել է 256 միավոր։ Նա առաջ է անցել Մեհդի Թարեմիից («Պորտու», Իրան), Սալեմ Ալ-Դոսարիից («Ալ-Հիլյալ», Սաուդյան Արաբիա), Կիմ Մին Ջեից («Նապոլի», Հարավային Կորեա) և Կաորու Միտոմայից («Բրայթոն», Ճապոնիա):

Ընդհանուր առմամբ՝ Սոն Հին Մինը 8-րդ անգամ է արժանացել Ասիայի տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ