Logo

Սոնա Պողոսյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 21.06.2017ՍՊՈՐՏ
779 - Սոնա Պողոսյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր

Տոկիոյում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում կանանց 75 կգ քաշային կարգում Սոնա Պողոսյանը երկամարտի 223 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր:

Սոնան փոքր արծաթե մեդալ նվաճեց նաև հրում վարժությունում`  գլխավերեւում պահելով 125 կգ: Իսկ պոկում վարժությունում հայ ծանրորդը  4-րդն էր (98 կգ):

Երիտասարդների աշխարհի չեմպիոն դարձավ էկվադորցի Նեյնսի Դահոմեսը (երկամարտ 242 կգ):

Վաղը Հայաստանի ներկայացուցիչներից տղամարդկանց 105 կգ քաշային կարգում հանդես կգա Սամվել Գասպարյանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ