Հարավկորեացի հարձակվող Հյոն Մին Սոնը և գերմանացի կիսապաշտպան Թոմաս Մյուլերն առաջին գոլերն են խփել MLS-ի կանոնավոր առաջնությունում:
«Տոտենհեմի» նախկին ֆուտբոլիստ Սոնը «Լոս Անջելեսի» կազմում «Դալասի» դեմ 28-րդ տուրի արտագնա խաղի 6-րդ րոպեին տուգանային հարվածով բացել է հաշիվը: Հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով:
«Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Մյուլերն էլ «Վանկուվերի» կազմում «Սենթ Լուիս Սիթիի» դեմ տնային խաղի 90+14-ին 11-մետրանոցից դրել է խաղի վերջակետը: «Վանկուվերը» հաղթել է 3-2 հաշվով:


