Logo

Սոնի գոլն ու ասիստը, «Լոս Անջելեսը» փլեյ-օֆֆի քառորդ եզրափակիչում է

10:52 / 03.11.2025Ֆուտբոլ
null

«Լոս Անջելեսը» դուրս է եկել MLS-ի փլեյ-օֆֆի քառորդ եզրափակիչ։

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգը ներկայացնող ակումբը «Օսթինի» դեմ երկրորդ խաղը հաղթել է 4-1 հաշվով։ Առաջին խաղում «Լոս Անջելեսն» առավելության էր հասել 2-1 հաշվով։

Q2 ստադիոնում կայացած արտագնա խաղում հյուրերից գոլ և ասիստ է գրանցել «Տոտենհեմի» նախկին ավագ Հյոն Մին Սոնը։

Սթիվ Չերանդոլոյի գլխավորած թիմը քառորդ եզրափակիչում կմրցի «Վանկուվերի» դեմ, որտեղ խաղում է «Բավարիայի» լեգենդ Թոմաս Մյուլերը։

MLS, փլեյ-օֆֆ, 1/8 եզրափակիչ, երկրորդ հանդիպում

«Օսթին» - «Լոս Անջելես»` 1-4 (դիմակայության հաշիվը` 0-2)

Դանիել Պերեյրա, 45+6 (11մ) - Հյոն Մին Սոն, 21, Դենիս Բաունգա, 25, 44, Ջերեմի Էբոբիսե, 90+3

Չիրացված 11-մետրանոց` Մյուրտո Ուզունի, 39 («Օսթին»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ