MLS-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Լոս Անջելեսը» սեփական դաշտում 4-1 հաշվով հաղթել է «Սոլթ Լեյք Սիթիին»։
Տանտերերից արդյունավետ հանդիպում է անցկացրել թիմի նորեկ Հյոն Մին Սոնը` գրանցելով մեկ գոլ ու երկու ասիստ։
Հարավկորեացի վինգերը նոր ակումբ տեղափոխվելուց հետո 7 խաղում 6 գոլ է խփել, կատարել 3 արդյունավետ փոխանցում։
«Լոս Անջելեսը» 50 միավորով չորրորդն է Արևմտյան կոնֆերենցիայում, «Սոլթ Լեյք Սիթին» 34 միավոր ունի և նույն գոտում 12-րդն է։
MLS, կանոնավոր առաջնություն
«Լոս Անջելես» - «Սոլթ Լեյք Սիթի»` 4-1
Դենիս Բաունգա, 45+1, 73, 87, Հյոն Մին Սոն, 45+3 - Բրայան Վերա, 14


