Հարավային Կորեայի ազգային հավաքականը սեփական դաշտում ընկերական հանդիպում է անցկացրել Բոլիվիայի հետ` հաղթելով 2-0 հաշվով։
Տեջոնում կայացած խաղի 57-րդ րոպեին տուգանայինից հիասքանչ հարվածով դարպասի գրավմամբ աչքի է ընկել հարավկորեացիների ավագ Հյոն Մին Սոնը` բացելով հաշիվը։
Հարավային Կորեան ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի նոյեմբերի 18-ին` Սեուլում մրցելով Գանայի հավաքականի դեմ։
Բոլիվիան էլ նույն օրը Տոկիոյում կհանդիպի Ճապոնիային։
Ընկերական հանդիպում
Հարավային Կորեա - Բոլիվիա` 2-0
Հյոն Մին Սոն, 57, Չո Գյու Սոն, 88


