«Տոտենհեմի» հարավկորեացի հարձակվող Հին Մին Սոնը հրաժարվել է ստորագրել լոնդոնյան ակումբի ռետրո մարզաշապիկի վրա:
Սոցցանցերում տարածվել է տեսանյութ, որում երկրպագուն 31-ամյա ֆուտբոլիստին խնդրում է ստորագրել «Տոտենհեմի» ռետրո մարզաշապիկի վրա, սակայն Սոնը հրաժարվում է դա անել՝ բացատրելով, որ չի ցանկանում իր ստորագրությամբ տգեղացնել մարզաշապիկի տեսքը:
Հիշեցնենք, որ Հարավային Կորեայի ազգային հավաքականի առաջատարը 2015 թվականի օգոստոսից է խաղում անգլիական ակումբում: Ընթացիկ մրցաշրջանը Սոնը «Տոտենհեմի» կազմում մասնակցել է 23 հանդիպման, դարձել 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:


