Լոնդոնի «Տոտենհեմի» առաջատար հարձակվող Սոն Հին Մինն ամռանը կարող է ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա», հաղորդում է El Nacional-ը:
Հյուսիսլոնդոնյան ակումբը բանակցել է 32-ամյա ֆուտբոլիստի հետ` պայմանագրի ժամկետը ևս մեկ տարով երկարաձգելու համար, սակայն դեռևս որոշում չկա: Սոնի գործող պայմանագրի ժամկետը կավարտվի հուլիսի 1-ին, նա այժմ էլ կարող է ազատ բանակցել այլ ակումբների, այդ թվում` «Բարսելոնայի» հետ:
Ենթադրվում է, որ «Բարսելոնա» տեղափոխվելը կարող է դուր գալ Սոնին, քանի որ կատալոնական գրանդը կանոնավոր խաղում է Չեմպիոնների լիգայում: Ի դեպ, «Տոտենհեմն» այս պահին 12-րդն է Պրեմիեր լիգայում:
2015 թվականի օգոստոսից «Տոտենհեմում» հանդես եկող հարավկորեացի ֆուտբոլիստը 431 խաղում դարձել է 169 գոլի և 90 գոլային փոխանցման հեղինակ:


