Logo

Սոնը կորոնավիրուսի վտանգի պատճառով կմեկուսացվի 2 շաբաթով

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 28.02.2020ՍՊՈՐՏ
heung son min 1120 getty 5087781582278476 - Սոնը կորոնավիրուսի վտանգի պատճառով կմեկուսացվի 2 շաբաթով
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:27

-

-

«Տոտենհեմի» հարձակվող Հյոն Մին Սոնը Հարավային Կորեայից վերադառնալուց հետո կմեկուսացվի կորոնավիրուսի վտանգի պատճառով: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Ֆուտբոլիստը չի այցելի ակումբի մարզաբազա և շփումներ չի ունենա թիմակիցների հետ: 27-ամյա խաղացողը կարանտինում կանցկացնի 2 շաբաթ:

Սոնն այս ամսվա սկզբին է վերադարձել հայրենիք ձեռքի վիրահատության ենթարկվելու համար, քանի որ վնասվածք էր ստացել Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Ասթոն Վիլայի» դեմ կայացած հանդիպման ժամանակ (3-2):

Հարավկորեացին Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 21 հանդիպման, խփել 9 գոլ ու կատարել 7 արդյունավետ փոխանցում: Հարձակվողը մյուս մրցաշարերում (Անգլիայի գավաթ, Չեմպիոնների լիգա) խաղադաշտ է դուրս եկել 10 անգամ՝ իր ակտիվում գրանցելով 7 գոլ և 1 գոլային փոխանցում:

Մոուրինյո․ «Չեմ կարծում՝ Սոնին այս մրցաշրջանում կրկին կտեսնենք խաղադաշտում»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ