Ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսն առաջին տիտղոսն է նվաճել բրազիլական «Գրեմիոյի» կազմում:
Գաուչոյի լիգայի եզրափակիչի պատասխան խաղում «Գրեմիոն» տանը 1-0 հաշվով հաղթել է «Կաշիասին»: Միակ գոլը խփել է 36-ամյա Սուարեսը՝ դիպուկ իրացնելով 11-մետրանոցը:
Դիմակայության առաջին խաղն ավարտվել էր 1-1 հաշվով:
Հիշեցնենք, որ Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստը հունվարից է պաշտպանում «Գրեմիոյի» գույները: Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 14 խաղում խփել է 8 գոլ և կատարել երեք գոլային փոխանցում:
Գաուչոյի լիգա, եզրափակիչ, պատասխան խաղ
«Գրեմիո» - «Կաշիաս»՝ 1-0 (առաջին խաղը՝ 1-1)
Լուիս Սուարես, 65 (11մ)
Հեռացում՝ Դիեգո Բարբոսա, 90+14 («Գրեմիո»), Վինիսիուս, 90+13 («Կաշիաս»)