Ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լուիս Սուարեսը դեկտեմբերի 31-ին կեռանա ակումբից, հայտնում է As-ը:
38-ամյա ռմբարկուն չի երկարաձգի ակումբի հետ պայմանագրի ժամկետը, և հնարավոր է՝ ավարտի կարիերան:
Ուրուգվայցի ֆուտբոլիստն «Ինտեր Մայամիում» է 2024-ի հունվարից: Սուարեսը 34 գոլով ամերիկյան ակումբի պատմության մեջ երկրորդ ռմբարկուն է: Նա գոլերի քանակով զիջում է միայն Լիոնել Մեսիից (16 գոլով):


