Ամերիկյան «Ինտեր Մայամիի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է իր ակումբակից Լիոնել Մեսիի առողջական վիճակի մասին։
«Բոլորը գիտեն՝ որքան նվիրված է Մեսին այս ակումբին, իր ազգային հավաքականին ու ցանկանում է լինել խաղադաշտում։ Ամեն օր նա ավելի է մոտենում խաղադաշտ վերադառնալուն։ Մենք սպասում ենք նրան»,- Սուարեսի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագը հուլիսի 14-ին վնասվածք էր ստացել Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում։ 37-ամյա հարձակվողի վերականգնման ստույգ ժամկետները չեն նշվում։


