MLS-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամիի» հարձակվող Լուիս Սուարեսը շքեղ հարվածով գրավել է «Ատլանտայի» դարպասը` խփելով կարիերայի 600-րդ գոլը։
38-ամյա հարձակվողը 198 գոլ խփել է «Բարսելոնայում», 111-ը` «Այաքսում», 82-ը` «Լիվերպուլում», 69-ը` Ուրուգվայի ազգային հավաքականում, 42-ը` «Ինտեր Մայամիում», 34-ը` Մադրիդի «Աթլետիկոյում», 29-ը` «Գրեմիոյում», 20-ը` «Նասիոնալում», 15-ը` «Գրոնինգենում»։
Սուարեսը միայն չորրորդ գործող ֆուտբոլիստն է, որը հատել է 600 գոլի սահմանը։ Նման ցուցանիշ ունեն նաև Կրիշտիանու Ռոնալդուն (946), Լիոնել Մեսին (888) և Ռոբերտ Լևանդովսկին (700)։


