Logo

Սուարեսը որակազրկվել է ևս 3 խաղով, Լինհարտը՝ մինչև մրցաշրջանի ավարտը

14:11 / 09.09.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լուիս Սուարեսը որակազրկել է 3 խաղով, հայտնում է MLS-ի կայքը:

Ուրագվայցին նման պատժի է ենթարկվել Լիգայի գավաթի եզրափակիչում «Սիեթլի» աշխատակցի վրա թքելու համար: Նույն արարքի համար 38-ամյա ֆուտբոլիստը 6 խաղով որակազրկվել է Լիգայի գավաթում:

MLS-ում Սուարեսը չի մասնակցի «Շառլոթի», «Սիեթլի» ու «Դի Սի Յունայթեդի» դեմ խաղերին:

Որակազրկման է ենթարկվել նաև «Սիեթլի» մարզիչ Սթիվեն Լինհարտը, որին արգելել են մինչև մրցաշրջանի ավարտը լինել տեխնիկական գոտում կամ հանդերձարանում, իսկ ստադիոնում կարող է լինել միայն տնային խաղերի տրիբունայում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ