Եվրոպական Սուպերլիգայի նախագիծը ներկայացնող A22 պրոմոութերական ընկերությունը բողոքարկումից հետո հաղթել է դատը: Այդ մասին սոցցանցերում հայտնել է լրագրող Բեն Ջեյքոբսը:
ՈւԵՖԱ-ն կամ ՖԻՖԱ-ն չեն կարող պատժել Մադրիդի «Ռեալին», կատալոնական «Բարսելոնային» և Թուրինի «Յուվենտուսին», որոնք դեռ ցանկանում են իրականություն դարձնել Սուպերլիգայի նախագիծը:
Հիշեցնենք, որ 2021 թվականի գարնանը եվրոպական 12 թոփ ակումբներ հայտարարել էին Սուպերլիգա ստեղծելու գաղափարի մասին։ Դրանից հետո 12 ակումբներից 9-ը հրաժարվել էին այդ գաղափարից:


