«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էռլինգ Հոլանդը «Յուվենտուսի» դեմ աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին տուրի խաղում հերթական անգամ աչքի ընկավ գոլով:
ESPN-ի հաղորդմամբ՝ 24-ամյա ֆուտբոլիստը խփել է պրոֆեսիոնալ կարիերայում 300-րդ գոլը՝ հասնելով այդ ցուցանիշին շատ ավելի արագ, քան Լիոնել Մեսին, Կրիշտիանու Ռոնալդուն ու Կիլիան Մբապեն:
Նորվեգացին իր 300-րդ գոլը խփել է 370-րդ խաղում, մինչդեռ Ռոնալդուից նման ցուցանիշի հասնելու համար պահանջվել է 554 խաղ, Մեսիից՝ 418, իսկ Մբապեից՝ 408:
2024/25 մրցաշրջանում Հոլանդը 47 խաղում խփել է 33 գոլ:


