Logo

Սուրեն Հարությունյանը՝ BRICS խաղերի հաղթող

20:55 / 14.06.2024Այլ մարզաձևեր
null

Հայաստանը ներկայացնող կարատեիստ Սուրեն Հարությունյանը (67 կգ) ոսկե մեդալ է նվաճել Ռուսաստանի Կազան քաղաքում ընթացող BRICS մարզական խաղերում: Հարությունյանը մրցաշարի ընթացքում 5 հաղթանակ է տարել:

Կարատեի Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարին կմասնակցեն նաև Նարեկ Գասպարյանը (60 կգ), Ռոբերտ Հովհաննիսյանն ու Հայկ Քառյանը (երկուսն էլ՝ 75 կգ), Գոռ Ներսիսյանը (84 կգ):

Հիշեցնենք, որ BRICS մարզական խաղերի առաջին մրցումային օրը Հայաստանը ներկայացնող սամբիստ Արթուր Մանուկյանը (64 կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր:

Ֆոտո՝ ՀԿԱՖ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա