Logo

Սուրեն Հարությունյանը նվաճել է աշխարհի առաջնության ուղեգիր

15:58 / 20.10.2025Այլ մարզաձևեր
null

Սուրեն Հարությունյանը նվաճել է աշխարհի առաջնության ուղեգիր, հայտնում է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթացող որակավորման փուլում 75 կգ քաշային կարգում Հարությունյանը հաղթել է բոլոր մենամարտերը։

Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ աշխարհի առաջնության ուղեգիր նվաճել էին նաև Գոռ Ներսիսյանն ու Յուրա Զալյանը։

Կարատեի աշխարհի առաջնությունը կանցկացվի Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում նոյեմբերի 27-30-ը։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ