Logo

Սյոռլոթը 30 րոպեում պոկեր գրանցեց և հաղթանակ պարգևեց «Աթլետիկոյին»

00:53 / 11.05.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Աթլետիկոն» Իսպանիայի Լա լիգայի 35-րդ տուրում ընդունեց բասկյան «Ռեալ Սոսյեդադին» և հաղթեց 4-0 հաշվով:

Մեկնարկային 30 րոպեում պոկեր ձևակերպեց նորվեգացի հարձակվող Ալեքսանդր Սյոռլոթը:

Ի դեպ, Սյոռլոթը դարձավ Լա լիգայի պատմության մեջ ամենակարճ ժամկետում հեթ-տրիկ գրանցած ֆուտբոլիստը: Նորվեգիայի հավաքականի ֆուտբոլիստը խաղի 11-րդ րոպեին է խփել երրորդ գոլը:

Դիեգո Սիմեոնեի թիմն այս հաղթանակից հետո 70 միավորով երրորդն է, 5 միավորով է հետ երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալից», որը մայիսի 11-ին կհյուրընկալվի առաջատար կատալոնական «Բարսելոնային»: «Ռեալ Սոսյեդադը» 43 միավորով 12-րդն է:

Իսպանիայի Լա լիգա, 35-րդ տուր

«Աթլետիկո Մադրիդ» - «Ռեալ Սոսյեդադ»` 4-0 (տեսանյութ)

Ալեքսանդր Սյոռլոթ, 7, 10, 11, 30

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ