Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում ելույթ ունեցող «Սյունիքն» ունի երեք նորեկ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ակումբի կազմը համալրել են Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Երևանի «Արարատից» հեռացած պաշտպան Յուրի Մաղաքյանը, կիսապաշտպան Էդուարդ Ավագյանը և հարձակվող Անդրանիկ Քոչարյանը:
Մաղաքյանը մասնակցել է Առաջին խմբի առաջնության 59 և Բարձրագույն խմբի 5 հանդիպման։
29-ամյա Քոչարյանը «Բանանցի» (այժմ «Ուրարտու») սան է, խաղացել էր նաև «Ուլիսում», «Արարատում», «Նորավանքում», «Վեսթ Արմենիայում»։ 2019-2021 թթ․ Քոչարյանը խաղացել էր Կապանի «Գանձասարում»։ Հարձակվողը մասնակցել է Բարձրագույն խմբի 154 հանդիպման, դարձել 17 գոլի եւ 10 գոլային փոխանցման հեղինակ։ Նա Հայաստանի չեմպիոն է և կրկնակի գավաթակիր։
Ավագյանը «Ուրարտուի» սան է, խաղացել էր նաև «Արցախում», «Ալաշկերտում», «Վանում», «Փյունիկում»։ 2020/21 մրցաշրջանում պաշտպանել էր «Գանձասարի» գույները։ 26-ամյա կիսապաշտպանը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում մասնակցել է 56 խաղի, դարձել 6 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։


