Art Factory-ում կայացավ Գարեգին Հարությունյանի «Connection» ցուցահանդեսը:
Գարեգինի ստեղծագործություններում միախառնված է արվեստի երկու ժանր` սյուրռեալիզմ և փոփ-արտ: Նկարիչը միահյուսել է արվեստին հատուկ բոլոր գույները՝ վերացականին հաղորդելով ռեալիզմին բնորոշ պարզություն, իսկ ժամանակակից սթրիթ արտը՝ տեղափոխել կտավի վրա:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հուլիսի 16-ը:


